HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան Վահագն Դանիելյանին կաշառքի օժանդակություն կատարելու մեղադրանք է առաջադրվել

Դատավորի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել փաստաբանին, ում միջոցով, ըստ քննություն իրականացնող մարմնի՝ կաշառքի գումարը փոխանցվել է դատավոր Գագիկ Հեբոյանին: Փաստաբանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Դանիելյանը մեղադրվում է կաշառքի օժանդակության մեջ՝ քրեական օրենսգրքի 38- 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանը ձերբակալվել է մարտի 27-ին, ապա կալանավորվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու հատկանիշներով:

Նրան վերագրվող կաշառքի չափը 2500 ԱՄՆ դոլար է: Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ կաշառքի գումարը կաշառք տվողի կողմից հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո այն հայտնաբերվել է վերջինիս մոտ:

Լուսանկարում ձախից՝ Վահագն Դանիելյանը, աջից՝ Գագիկ Հեբոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter