HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նիկոլ Փաշինյան. «Հայաստանում ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել»

Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ինստիտուցիոնալ առումով ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը: Այս մասին Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մեկամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես երաշխավորում եմ մի բան, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Հայաատանի կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել կամ ընդհանրապես միջամտել դատական իշխանության համակարգի գործունեությանը: Ըստ Փաշինյանի՝ եթե իշխանական տարբեր օղակներից գտնվեն պաշտոնյաներ, որոնք կփորձեն գործել այս տրամաբանությունից դուրս, նրանք գործած կլինեն կառավարության և ժողովրդի դեմ: 

«Ես հույս ունեմ, որ մենք հստակ արձանագրում ենք, որ ՀՀ-ում ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել՝ անկախ նրանից՝ դատավոր է, նախարար...: Նա պետք է իմանա, որ արդարադատությունը, պայմանականորեն ասած՝ ժողովուրդը, անպայման գալու է իր հետևից: Եթե ոչ այսօր, ապա վաղը, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը: Մենք պատմական շանս ունենք Հայաստանում ունենալ անկախ դատական համակարգ: Դրա համար այսօր չունենք ոչ մի խոչընդոտ: Ես վստահ եմ, որ այդ շանսը կօգտագործվի, այլ բան է, թե ովքեր են այն մարդիկ, որոնք կնպաստեն այդ շանսի իրացմանը և ովքեր են, որ կխանգարեն: Եթե պարզվի խանգարողներ կան, ստիպված կլինենք սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա միայն անկախ դատական համակարգի հարցը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter