HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, քիչ առաջ մերժեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Այսպիսով՝ Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Նշենք, որ նրա կալանքի ժամկետը երկարացվել է մարտ ամսին: Մինչ այս, Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքները մակագրվում էին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին, և առաջին անգամ է, որ բողոքը քննել է այլ դատավոր, ու փաստորեն նորից համարել, որ Գրիգորյանը պետք է մնա կալանքի տալ:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 դրամ վատնելու եւ շորթմամբ 37․101․100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նրա, ինչպես նաև կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter