HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արման Աբովյան. «Տեղական ցեմենտի գինը նվազել է «Արարատցեմենտ»-ի հիմնադրի բարի կամքի դրսևորման արդյունքում»

Հեղափոխությունից հետո տեղական ցեմենտի գնի նվազեցումը «Արարատցեմենտ»-ի հիմնադրի բարի կամքի դրսևորման հետեւանք է եղել, ոչ թե կառավարության վարած քաղաքականության։

Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ հակադարձելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթին։ Հիշեցնենք, որ վերջինս ասել էր, որ հեղափոխությունից հետո ցեմենտի գները տաս հազար դրամով նվազեցնելը ոչ թե տեղական արտադրողների բարի կամքի դրսևորման, այլ կառավարության վարած քաղաքականության արդյունքն է։

«Դա առաջին ռեալ քայլն էր տնտեսական հեղափոխությունը իրականացնելու, ոչ թե դեկլարատիվ ինչ-որ հայտարարություններ, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ ցեմենտը շինարարություն է, շինարարությունն էլ մուլտիպլիկացիոն էֆեկտ է: Հաշվի առնելով այդ ամենը դա առաջին իրական քայլն էր, որը թույլ էր տալիս ասել, որ Հայաստանում շինարարությունը նվազագույնը խրախուսվում է, և խրախուսվում էր բարի կամքի դրսևորման արդյունքում»,- ասաց Աբովյանը։

Երեկ քննարկվեց ցեմենտի բաղադրիչ համարվող կլինկերի հարցը.

«Այն ինչ կատարվում է ցեմենտ արտադրելու ընթացքում, նա, ըստ էության, կիսում է երկու մասի: Եթե կլինկերը արտադրվում է Հայաստանի տարածքից դուրս, ապա այստեղ փաթեթավորումը արվում է, և արդյունքում Հայաստանի աշխատանքային շուկան կորցնում է աշխատատեղեր, ընդ որում՝ տասը հոգի չէ, հարյուր հոգի չէ, հազար հոգի չէ, շատ են»,- ասաց նա։

ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ տնտեսական հեղափոխության ամենակարևոր բաղադրիչն այն է, որ միանշանակ պետք է պաշտպանվի տեղական արտադրողը, պայմաններ պետք է ստեղծվեն, որ տեղական արտադրությունը զարգանա։

«Ոչ թե ինչ-ինչ պատճառներով՝ որ դե գիտեք դրսից ներմուծվողը էժան է»,- ասաց նա։

Պատգամավորը հարց հնչեցրեց, թե ով է պատասխան տալու այն մարդկանց առաջ, որոնք կմնան անաշխատանք, և հարցը միայն «Արարատցեմենտ» ընկերությանը չի առնչվում։

Աբովյանի խոսքով՝ եթե տեղական ցեմենտի կլինկերի որակը ստուգվում է, ապա ներմուծվող ցեմենտի որակը չի վերահսկվում։

«Եթե ցեմենտն անորակ է, շինարարության մասին խոսք չի կարող գնալ, նամանավանդ, որ Հայաստանը սեյսմավտանգ գոտու մեջ է»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter