HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վահե Էնֆիաջյան. «Արարատի գործարանը կես դար պատմություն ունի, և այդ ընթացքում որակի հետ կապված դժգոհություն չի եղել»

Խորհրդարանում շարունակվում են իրանական ցեմենտի ներկրման համար պետական տուրք սահմանելու կառավարության նախագծի քննարկումները։ ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր ելույթում ասաց, որ օրեր շարունակ խորհրդարանում այս հարցի վերաբերյալ կարծիքներ հնչեցին, սակայն իր կարծիքով՝  խնդրի մասին լավագույնս կարող են խոսել տնտեսագետները, որպեսզի լինի բովանդակային քննարկում։

«Որպեսզի չոտնահարենք մեր քաղաքացիների շահերը, որոնք աշխատանքով են ապահովված, ոչ էլ տնտեսվարողի»,- ասաց նա։

ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի ելույթի այն հատվածին, որ գործարանում ներդրումներ չեն եղել։

«Պարո՛ն Ավետիսյան, դուք, լինելով արարատցի, պատկերացնում եք չէ՞ առհասարակ ՀՀ-ում աշխատանքի հետ կապված խնդիրը որքան բարդ է: Տնտեսություն զարգացնելը էդքան էլ հեշտ գործ չէ, և եղած գործարանը, կարելի է ասել, ամբողջությամբ ապահովում է Արարատ քաղաքի բնակիչների կենցաղի հետ կապված հարցը: 1400 մարդ աշխատում է էդ գործարանում, որից 1000-ից ավելին Արարատ քաղաքի և մերձակա գյուղերի բնակիչներ են: Ինչո՞վ են զբաղվելու, ո՞րն է պետական մոտեցումը»,- ասաց նա։

Էնֆիաջյանի խոսքով՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնը 6,2 միլիարդ դրամ ներդրում է իրականացրել գործարանում։

«Դա մի գործարան է, որը կես դար պատմություն ունի, և այս տարիների ընթացքում որակի հետ կապված դժգոհություն չի եղել, բայց մեր հարևան պետությունների կողմից երկու-երեք տարիների ընթացքում արտադրությունը գնի գրավչության մասով բերել, մեր ներքին ռազմավարական նշանակություն ունեցող արտադրությունը հարցականի տակ դնել, անթույլատրելի եմ համարում։ Մենք պետք է քննարկենք ոչ թե դրսից հնարավոր էժան տարբերակով ապրանքներ ներկրելը, այլ պետք է կարողանանք ստեղծել արտադրական ինդուստրիալ երկիր»,- ասաց Էնֆիաջյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։