HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գագիկ Ծառուկյան. «Եթե գործարանը 200 հազար դոլարով ա ձեռք բերվել, ես նվեր տամ տվյալ հայտարարողին»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Պետական տուրքի» և հարակից ներկայացված նախագծերի վերաբերյալ ելույթով հանդես եկավ՝ անդրադառնալով իրանական և տեղական ցեմենտներին, և իր սեփականությունը համարվող «Մուլտի գրուպ» կոնցեռնի մաս կազմող «Արարատցեմենտ» գործարանին։

«Հիմնական խնդիրն էն չի, որ անպայման կլինկերի վրա էլ դրվի տուրք: Մենք ուզում ենք ասենք, ձեր ցավը տանենք, պատասխանատուն «Իմ քայլն» ա, դրեք հայտարարեք, որ գտնում եք դա ավելի էժան կլինի, մենք համաձայն ենք: Հիմա ես կլինկեր բերե՞մ, թե՞ ցեմենտ կարտադրեմ, դա ի՞նչ խնդիր ա: Մենք ոչ մեկին չենք ուզում ո՛չ նեղացնենք, ո՛չ վիրավորենք, երեկ իմ խմբակցության հետ հանդիպել եմ, զգուշացրել եմ, որ որևէ մեկին անձնական վիրավորանքը պատիվ չի բերում, դա թույլ մարդը կարա մենակ անի: Դա արել ենք, եթե չեն կարում հարցին պատասխանեն, փորձում են վիրավորել, տասնապատիկ կստանան՝ դոկումենտալ, փաստացի»,- ասաց նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի համոզմամբ՝ ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլը» խմբակցության վրա է, այլ ոչ թե իրենց, ԲՀԿ-ն պարզապես ներկայացնում է իր տեսակետը։

«Մեր նպատակը մի լավ բան կատարելն ա հեղափոխությունից հետո: Փոխանակ հարցը քննարկվի, ասում ա՝ ցեմենտի գործարանը քանիսով ա ձեռք բերվել: Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազար դոլարով ձեռք ա բերվել, ես նվեր տամ տվյալ հայտարարողին, բայց եթե չէ, ինքը պետք ա պատասխան տա, թե ինչի համար ա այդպիսի արտահայտություն անում»,- ասաց Ծառուկյանը՝ անդրադառնալով Հայկ Գևորգյանի ելույթին։

Ծառուկյանն անդրադարձավ Հայկ Սարգսյանի ելույթի այն հատվածին, որ հեղափոխությունից հետո կառավարության վարած քաղաքականության շնորհիվ է ցեմենտի գինը 10 հազար դրամով նվազել։

«Այ ձեր ցավը տանեմ, բա Հրազդանի գործարանը 48 հազարից ներքև ինչի՞ չի կարում իջնի, ի՞նչն ա պատճառը: Հարցը բարձրացվեց, իրոք աջակցել եմ»,- ասաց նա։

ԲՀԿ նախագահն անդրադարձավ նաև իրանական ցեմենտի որակին.

«Ասում են պարսկական ցեմենտը ավելի որակյալ ա: Տո ձեր ցավը տանեմ, բա որ պարսական ցեմենտն ավելի որակյալ ա, ո՞նց ա որ բոլորը կարգադրություն են արել՝ բալկաները հանկարծ պարսկականով չանեք: Պարսկական ցեմենտի առավելությունն էն ա, որ գիպսը մեջը շատ ա, սվաղչիների համար ավելի շուտ ա ցեխը չորանում, թե չէ ցանկացած ներկրող իր տան համար մեզնից ա ցեմենտը տանում»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter