HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց Մարտի 1-ի տուժածներին աջակցություն տալու նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց ԱԺ փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։ Այն ընդունվեց 117 կողմ ձայնով:

ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը մինչ քվարկությունը վարման կարգով ասաց, որ 2008 թվականի մարտի 1-ը ցավ է յուրաքանչյուրի համար, և  ԲՀԿ ներկայացուցիչները բազմաթիվ անգամներ են պահանջել, որ օբյեկտիվ քննություն ընթանա, և բոլոր մեղավորները պատժվեն: Էնֆիաջյանն ասաց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեակելու նախագծին:

Հիշեցնենք, որ այս նախագծով աջակցություն ստանալու իրավունք ունեն նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձինք, ինչպես նաև այն անձը, որի առողջությանը նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, կցվող փաստաթղթերի ցանկը և քննարկման կարգը սահմանվելու են Կառավարության որոշմամբ:

Նախագիծը դեռևս պետք է երկրորդ ընթերցմամբ քննարկվի, ապա քվեարկվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter