HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Դավիթ Խաժակյանի պնդմամբ՝ քաղաքապետարանն աղբահանության հարցի լուծումը ձախողել է

Երևանի ավագանու այսօրվա նիստին արտահերթ ելույթով հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան խմբակցության» անդամ Միքայել Մանրիկյանը, ով ներկայացրեց աղբահանության համար մեկ անձից նոր աղբատար մեքենաներ գնելու ընթացակարգի վերաբերյալ իրենց խմբակցության կարծիքը:

Ավագանու անդամը վստահ է՝ քաղաքապետի կողմից մոնիտորինգ չի իրականացրել և չի պարզվել՝ արդյոք Երևանը 24 «ԿամԱԶ»-ի կարիք ունի, թե՝ 16-ի: Հայտարարությանն ի պատասխան՝ Հայկ Մարությանը նշեց, որ 2019-ի փետրվարին հայտարարվել է տենդերը, և բոլորը տեղյակ են եղել, որ պետք է մեքենաներ գնել. «Ամբողջ աշխարհը գիտի, որ 24 մեքենա մրցույթի է հանվել, որ գնում կատարվի: Նոր իմացա՞ք այդ մասին, Կառավարության նիստում իմացա՞ք: Մենք Կառավարության նիստում ուղղակի բարձրաձայնեցինք այն, որ 24 հատից մի քանիսը շուտ բերենք»,- հայտնեց Մարությանը:

Միքայել Մանրիկյանը նորից հայտարարություն արեց՝ նշելով, որ չկա ծրագիր, չկա հաստիքացուցակ, և պարզ չէ՝ ինչի հիման վրա է կատարվում գնումը: Պնդեց, որ ներկայացնեն քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանավորվածություններն ու պայմանագրերը, ինչին ի պատասխան՝ Հայկ Մարությանը պնդեց՝ քաղաքապետարանում ամեն ինչ արվում է թափանցիկ, ուստի ամեն ինչ կարելի է ներկայացնել:

Արտահերթ ելույթով հանդես եկավ նաև «Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը: Նա արձանագրեց, որ քաղաքապետի ընտրությունից 6 ամիս անց աղբահանության խնդրի լուծումը ձախողվել է, և այդ պատճառով էլ Կառավարությունը արձագանքել է:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ի Կառավարության նիստում հավանություն է տրվել «Գնման ընթացակարգերի կազմակերպման մասին» որոշման նախագծին, համաձայն որի՝ մեկ անձից գնման ընթացակարգով Երևանի քաղաքապետարանը կկարողանա աղբատար ավտոմեքենաներ գնել: Պատճառն այն է, որ «Սանիթեք»-ը չի հասցնում ամբողջությամբ իրականացնել աղբահանությունը: Ըստ Խաժակյանի՝ Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անում է գնումը «ԿամԱԶ» ընկերությունից անելու համար, քանի որ քաղաքապետարանի հայտարարած մրցույթում մեքենաների տեխնիկական բնութագրում ներկայացվել են այնպիսի պահանջներ, որոնց համապատասխանում է միայն «ԿամԱԶ» ընկերությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter