HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք ընկերներ Արզնիում մրգային «չիպսեր» են արտադրում

Դանիել Ղևոնդյանը Թեհրանից է՝ Հայաստան է եկել ուսումը շարունակելու, սովորել Հայաստանում Ամերիկյան համալսարանի արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում բաժնում, հետո աշխատել տարբեր գործարաններում որպես արտադրական մասի պատասխանատու, տնօրեն։ Երկու ընկերների՝ Առնե Քալամքարյանի և Արին Դավթյանի հետ Կոտայքի մարզի Արզնի գյուղում հիմնադրել են չրերի արտադրություն՝ «Չրենի» բրենդով: Արտադրության այս ոլորտն ընտրել են` հաշվի առնելով այն, որ ֆինանսական մեծ ներդրումներ չի պահանջում։

1.jpg (152 KB)

Դանիելը մանկուց է չիր սիրել: «Պատուհանի տակ սիրում էի շարել մրգերը, չորացնել, բայց Հայաստանում չէի գտնում իմ սրտի ուզած չիրը, այսինքն` որ այն չլինի քաղցրավենիք, որ կարողանաս ամեն պահի չիր ուտել»,- պատմում է Դանիելը:

2.jpg (108 KB)

Չրանոցում պատրաստում են խնձորի, ծիրանի, թզի, դեղձի չրեր: «Չրենի» ապրանքանիշի չրերի առանձնահատկությունն այն է, որ չորանալուց հետո պարունակում են 10-15 % խոնավություն, չեն մշակվում ծծումբով, շաքարով: «Մեր չրերը ավելի շատ նման են մրգային չիպսերի, չորացնելուց հետո կարծես միայն կաշին է մնում, բայց միևնույն ժամանակ պահպանվում է մրգի համը, ավելի շատ մենք մրգային չիպսեր ենք արտադրում: Չրերի երկար պահպանման գրավականը լավ չորացնելն է, ինչքան չիրը լավ չոր լինի, այնքան լավ կլինի»,- ասում է Դանիելը:

3.jpg (149 KB)

Արզնի գյուղը տարածքով հարմար է եղել չրերի արտադրության համար, ուստի երեք ընկերները որոշել են այդ գյուղում էլ հիմնել արտադրամասը: Չրանոցը գյուղի կենտրոնում է: «Շատերն են հարցնում՝ ինչու եմ Արզնիում չրագործություն հիմնել, եթե այս արտադրության կենտրոնն Արարատում է՝ Արտաշատում: Ասել եմ` եթե այնտեղ են կենտրոնացված, չի նշանակում, որ այլ տեղում միրգ չկա»,- ասում է Դանիելը:

4.jpg (129 KB)

Մրգերը ձեռք են բերում գյուղացիներից, արդեն ծանոթ են մոտակա գյուղերի այգեպաններին, նրանց հետ պայմանավորվածություն ունեն: «Գյուղացի այգեպաններն արդեն վստահ են, որ հաջորդ տարի եւս իրենցից ենք միրգ գնելու»:

5.jpg (141 KB)

«Չրենիում» աշխատում են գյուղի կանայք, ըստ Դանիելի՝ իրենց նպատակը գյուղի կանանց բիզնեսում ներգրավելն է։ Արտադրամասում, բացի մրգային չրեր պատրաստելուց, նաև բանջարեղենային չրեր են պատրաստում։ Չորացնում են լոլիկ, գազար, ճակնդեղ, դդմիկ: «Չրենին» իր արտադրանքն արտահանում է Ռուսաստան, նպատակ ունեն արտադրանքը հասցնել նաեւ Եվրոպա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter