Այս տարի առաջին անգամ Հայաստանում արտադրված մեղրն ամենամյա միջազգային «Apimondia» (Ավստրալիա, Մելբուռն) ցուցահանդեսում համարվեց լավագույններից մեկը:
«Տոսպ» ԲԲԸ տրիկոտաժի ձեռնարկությունը չդադարեց գործել նույնիսկ էներգետիկ ճգնաժամի տարիներին, երբ ցերեկային ժամերին էլեկտրականություն չկար. 1992-1994 թթ. դերձակուհիների աշխատանքը սկսվում էր գիշերը եւ ավարտվում առավոտյան:
Արենի գյուղի (Վայոց Ձորի մարզ) գրեթե բոլոր մեծահասակ բնակիչները երկու մասնագիտություն կամ զբաղմունք ունեն, որից մեկը պարտադիր գինեգործությունն է:
«Գաղտնիքը ոչ թե կավն ու քարն է, այլ գեղարվեստական մոտեցումը»,- նշում է նկարիչ, դիզայներ Արմեն Աթանյանը` ցույց տալով «Մանե Թայլս» ընկերության կավե եւ քարե ձեռակերտ խճանկարներն ու սալիկները, որոնց գեղագիտական արժեքի համար պատասխանատու է իր ստեղծագործական...
Հայաստանի անկախացումից հետո` 1990-ականներին, շատ տաշիրցիների տներ վերածվեցին պանրագործարանների, իսկ Լոռու մարզի Տաշիր քաղաքը` Հայաստանի պանրագործների քաղաքի:
Խորհրդային տարիներին շվեյցարական պանիր Մոսկվայի համար հիմնականում (մոտ 70 տոկոս) արտադրում էր Շիրակի մարզի «Աշոցքի պանրի գործարանը»: Տարեկան արտադրվող 1500 տոննայից 300-ը ուղարկվում էր Մոսկվա: Գործարանի տեղանքը հատուկ էր ընտրված` 2050մ բարձրության...
Թեպետ Հայաստանի չրագործները վստահեցնում են, որ մեր երկրում չրագործությունը զարգանում է, չորացված պտուղների ներմուծման ծավալները տարեց տարի ավելանում են, իսկ արտահանման ծավալները` նվազում:
Հայաստանում աշխատող սակավաթիվ գորգագործական արտադրամասերից մեկի տնօրեն Մխիթար Սիմոնյանն ասում է, որ գորգագործությունը Հայաստանում վերանալու շեմին է: Սիմոնյան եղբայրների «Աիդա Սիմոնյան» ՍՊԸ-ն գործում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում: