
Փաշինյան. «Հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ նյութեր են ոչնչացրել»
Նախկին իշխանություններից ոմանք հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ Ազգային անվտանգության ծառայության նյութեր են ոչնչացրել։ Այս մասին իր հրավիրած ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ծառայողական քննություն է ընթանում, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ նյութեր են ոչնչացրել»,- ասաց նա:
Թեեւ իրավաբան չէ, բայց ըստ իր քաղաքական գնահատականի` դա հանցագործություն է, որովհետև այդ նյութերը նրանց սեփականությունը չէին: «էդտեղ կարող էին նյութեր լինել բազմաթիվ բաների մասին։ Հարցը երկար է ձգվում, որովհետև ուրվական գործ է, բայց շատ լուրջ հետևանքների պետք է բերի»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացնում բոլոր գերատեսչություններում, սակայն ԱԱԾ-ում ստուգումներ չեն արվում, վարչապետն արձագանքեց, որ ԱԱԾ-ում էլ կարող են ստուգումներ արվել:
«ԱԱԾ-ին բոլորն էլ կարող են վերահսկել»,- ասաց նա։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել