HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պաշտպանության նախարարի համոզմամբ՝ սահմանային լարվածությունը երկկողմանի ինժեներական աշխատանքներով է պայմանավորված

«Պետք է բոլորս գիտակցենք, որ մեր հաղթանակներով է խաղաղությունը հաստատվում»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Մեր դիտարկմանը, որ երեկ մամուլի ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԶՈՒ զինծառայողները բարձրակարգ վարտիքներ ու շապիկներ ունեն, արդյոք որդուն՝ կրտսեր սերժանտ Տոնոյանին վարտիք ու շապիկ ուղարկում է, Տոնոյանը հարցով պատասխանեց՝ ե՞ս: Երբ հստակեցրինք՝ «Դուք, Ձեր կինը, ընտանիքի անդամները», նախարարն արձագանքեց. «Չէ, ստիպում եմ, որ լվա»:

Նախարարի խոսքով՝ շապիկների և վարտիքների որակը բարձրացվել է, մեկանգամյա օգտագործման չէ, ուստի զինծառայողները պետք է լվան:

Հարց հնչեց, թե ինչ վիճակում է ՌԴ-ից սպառազինության ձեռքբերման գործընթացը: Տոնոյանն արձագանքեց՝ առողջ վիճակում է:

Անդրադառնալով վերջին շրջանում սահմանային միջադեպերին՝ նախարարն ասաց, որ հակառակորդի կողմից խոցումներ են եղել, որին ԶՈՒ-ն համապատասխան ձևով արձագանքել է: Հարցին, թե ի՞նչ է այդ լարվածութան պատճառը , Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ պատճառը երկկողմանի ինժեներական աշխատանքների մեկնարկն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter