
Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը դատարանում է
Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, եկել է դատարան՝ հետևելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությանը: Վերջինս կարծում է, որ ժամանակի ընթացքում մարտի 1-ին տեղի ունեցած 10 անձանց սպանությունը կբացահայտվի:
«Պատասխանատվության պետք է ենթարկվեն և՛ հրաման տվողները, և՛ սպանողները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սարգիս Քլոյանը:
Վերջինս նշեց, որ մշտապես հետևելու է Քոչարյանի վերաբերյալ դատական գործընթացներին: Սպանվածի հայրը երեկ դատարանի բակում Վարդգես Գասպարիի և Քոչարյանի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպը խուժանություն որակեց, բայց նշեց, թե նրանց պահվածքին նորմալ է վերաբերում:
«Գումարներ է բաժանվել, բա ի՞նչ անեն, գումարի դիմաց պիտի գոռան»,- ասաց Սարգիս Քլոյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել