HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանից արտահանված ձկան մեջ մկնդեղ է հայտնաբերվել

Օրերս «Ռոսսելխոզնադզոր»-ն անհամապատասխանություններ է հայտնաբերել ԵԱՏՄ երկրներից՝ Հայաստանից, Ղազախստանից, ինչպես նաև՝ Չինաստանից Ռուսաստան ներկրված կենդանական ծագում ունեցող ապրանքներում։ Այս մասին նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնական կայքում։

Այդ առումով՝ Ռուսաստանը լաբորատոր խիստ վերահսկողություն է սահմանել այն ընկերությունների նկատմամբ, որոնք ներկրել են ԵԱՏՄ նորմերին և պահանջներին չհամապատասխանող սննդամթերք։

Մասնավորապես՝ Հայաստանից «PROTEIN ARMAN JONOUB CO» և «Ֆիշ-կա» ՍՊԸ-ի նկատմամբ, որոնց արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ։

Ղազախստանից ներկրված թռչնամսում էլ հայտնաբերվել է սալմոնելա։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այս մասին «Ռոսսելխոզնադզոր»-ից դեռևս որևէ գրություն չեն ստացել․ «Մեր՝ նաև՝ այդ ցուցանիշներով իրականացրած մոնիթորինգների արդյունքում այդպիսի ցուցանիշով որևէ շեղում չի հայտնաբերվել։ Թե որտեղից են ռուսները գտել, անհայտ է,- ասաց Ա․ Հարությունյանը։- Իրենք («Ռոսսելխոզնադզոր»-ը, հեղ․) իրենց կայքում տեղադրել են, բայց կա այսպիսի ընթացակարգ․ իրենք պիտի մեզ գրությամբ դիմեն, ասեն, որ էսպիսի խնդիր կա էսինչ կազմակերպություններում, բայց իրենք դա դեռ չեն արել»,- նշեց Ա․ Հարությունյանը՝ հավելելով, որ ՍԱՏՄ-ն կդիմի «Ռոսսելխոզնադզոր»՝ պարզաբանման համար, քանի որ գրությունները, սովորոբարար, ուղարկվում են 3-4 օրում։

Հիշեցնենք, որ Հայաստանն ավելի շատ արտահանում է թարմ և կենդանի ձուկ և ձկնեղեն և հակառակը, ներմուծում՝ սառեցվածը։

Օրինակ, 2014-2018թթ․ ընթացքում Հայաստանից արտահանվել է մոտ 13 000 տոննա թարմ և կենդանի ձուկ՝ 78 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, և ներմուծվել 6656 տոննա սառեցված ձուկ՝ 12 մլն ԱՄՆ դոլարի։

Ձուկ և ձկնամթերք
Infogram

Նշենք, որ ձուկը և ձկնեղենը կարգավորվում են «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» ՄՄ 040/2016 տեխնիկական կանոնակարգով, որն ուժի մեջ է մտել 2017թ. սեպտեմբերի 1-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter