HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Քաղաքացիները փակել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի մուտքը

Եղվարդ համայնքում քաղաքացիները շրջափակել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքը և թույլ չեն տվել դատարանի աշխատակիցներին մուտք գործել շենք։

Քաղաքացիներն ասում են, որ ակցիան ուղղված է, իրենց բնորոշմամբ, «կաշառակեր դատավորների դեմ»։

Դատարանի շենքի մոտ է նաև Կոտայքի մարզից «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Վաղարշակ Հակոբյանը։ «Հետք»-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ դատարանի մոտ է եկել միայն այն նպատակով, որպեսզի իրավիճակը լարվելու դեպքում լինի իր ընտրողների կողքին։

«Սա նաև փոքրիկ հանդիպում է իմ ընտրողների հետ, զրուցում ենք տարբեր թեմաներից։ Ես ինքս կարծում եմ, որ ժողովրդի, իշխանության, դատավորների կենսագործունեությունը պետք է իրականացվի Սահմանադրությանը համապատասխան։ Այդ տրամաբանությունից ելնելով՝ կարծում եմ, որ ակցիա իրականացնող քաղաքացիները պետք է ամեն տեսակ սադրանքներից և ուղղորդումներից զերծ մնան»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը։

Հիշեցնենք՝ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել քաղաքացիներին արգելափակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը, իսկ ինքն անձամբ այսօր՝ ժամը 12։00-ին, հանդես կգա հայտարարությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter