
Գագիկ Հարությունյանին չեն թույլատրել դուրս գալ Բարձրագույն դատական խորհրդի շենքից
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին ԲԴԽ շենքի մոտ հավաքված քաղաքացիները չեն թույլատրել դուրս գալ շենքից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ խորհրդակցությանը մասնակցելու համար:
Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ քաղաքացիներին կոչ է արել այսօր առավոտյան արգելափակել ՀՀ բոլոր դատարանների մուտքերը: Դրանից հետո ԲԴԽ-ն արտահերթ նիստ է հրավիրել: Նիստի ավարտից հետո պարզ դարձավ, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյամը պետք է մասնակցի Նիկոլ Փաշինայանի հետ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հանդիպմանը:
Նշենք, որ քիչ առաջ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ մատնանշելով արդարադատության համակարգում փոփոխությունների իր տեսլականը:
Մեկնաբանել