
ԼՀԿ-ի ստորագրահավաքին մյուս խմբակցություններից դեռ չեն միացել
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին, որով առաջարկում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, միացել են միայն ԼՀԿ-ական պատգամավորները: Ստորագրահավաքին միացել է 15 պատգամավոր: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ԼՀԿ մամուլի խոսնակ Արեն Պետունցը: ԲՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների հետ չհաջողվեց կապ հաստատել:
«Լուսավոր Հայաստանը» նախաձեռնել է ստորագրահավաք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր կառավարությունում արված ելույթի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այսօր՝ 8:30-ից, քաղաքացիները վարչապետի կոչով շրջափակել էին երկրի բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը: Ակցիան ավարտվեց 13:30-ին՝ կրկին վարչապետի հորդորով:
Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ արտահերթ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ:
Մեկնաբանել