HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բուքմեյքերական ընկերությունների գործունեության սահմանափակման նախագիծն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, ԱԺ պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի համահեղինակած «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ անելու առաջարկն ի վերջո ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ: Հիշեցնենք, որ օրենքի նախագծի փոփոխությամբ առաջարկվում է սահմանափակել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը:

Նախագծի քննարկումն արդեն մեկ անգամ հետաձգվել է, երեկ էլ քննարկումը ընդմիջվեց, ու նիստն իր աշխատանքը շարունակեց այսօր: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրեց այն կոնսենսուսային տարբերակը, որին հանգել է հանձնաժողովը:

«Շեշտում ենք, որ կա հստակ պայմանավորվածություն, որ կատարվելու են հետևյալ փոփոխությունները՝ 500 միլիոն դրամ ֆինանսական երաշխիքի պահանջը պետք է դուրս գա, կայքերի հասանելիության հետ կապված սահմանափակումների պահանջը պետք է հանվի, բուքմեյքերական կետերի արգելման պահանջը ուժի մեջ պետք է մտնի 2020 թվականի նոյեմբերի մեկից, էլեկտրոնային սարքավորումները, որոնք տեղադրված են գազալցակայաններում  և այլ տեղերում, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հանվելու են»,-ասաց Թունյանը՝ ընդգծելով, որ նախագծի՝ այդ փոփոխությունները կլինեն մինչև երկրորդ ընթերցումը:

Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter