HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արարատ Միրզոյան. «Դատական համակարգն ունի լրջագույն խնդիրներ, որոնք այս մեկ տարում ոչ միայն չեն լուծվել, այլև պատուհաս են դարձել»

Խորհրդարանում մեկնարկել են «Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով լսումներ։ Բացման ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

ԱԺ խոսնակի ներկայացմամբ՝ լսումները մի շարք հարցերի պատասխաններ պետք է տան, և առաջին հերթին, թե ի՞նչ է ի վերջո անցումային արդարադատությունը, ինչպիսի՞ գործիքակազմ ունի, որքանո՞վ է անհրաժեշտ Հայաստանում այս փուլում կիրառել անցումային արդարադատության գործիքները և այլն։

Միրզոյանի խոսքով՝ պետք է նաև հասկանալ, թե ինչու գործող դատական համակարգը չի կարող բավարարել արդար դատական համակարգ ունենալու սկզբունքը և ինչու անցնել այդ նոր գործիքներին։

«Բոլորիս համար փաստ է, որ դատական համակարգն ունի լրջագույն խնդիրներ, որոնք այս մեկ տարում ոչ միայն չեն լուծվել, այլ պատուհաս են դարձել, և իբրև հսկա ժայռ՝ կանգնած են հետագա ժողովրդավարության կայացման ճանապարհին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը պսևդո ժողովրդավարությունից անցում է կատարել ժողովրդավարության, մինչդեռ դատական իշխանությունը շարունակում է ապրել հին Հայաստանի կանոններով, որտեղ Սահմանադրությունը, օրենքները մի բան են, իսկ խաղի կանոնները, որոնցով դատական համակարգն առաջնորդվում է, մի այլ բան։

«Կիսում եմ այն գնահատականները, որ այժմ պետք է կիրառվի անցումային արդարադատություն, հիմա լավ ժամանակ է, չէր կարելի անել ավելի շուտ և ուշացնել»,- ասաց Միրզոյանը։

Արարատ Միրզոյանի վստահեցմամբ՝ ակնհայտ է, որ իշխանության մյուս թևերը չեն ազդում դատական համակարգի վրա, բայց դատական համակարգը ազդեցություն կրում է այլ օղակներից։

«Մյուս կողմից անցումային արդադատությունը նպատակ ունի ոչ թե սրել իրավիճակը, այլ բարելավել»,- ասաց նա։

Աժ նախագահն անդրադարձավ համերաշխության հարցին։

«Համաձայնեք` մենք չենք կարող գործող դատարանների միջոցով գործեր հարուցել և տասնյակ հարյուրավոր քաղաքացիների, ինչպես օրինակ՝ ընտրական պրոցեսների վրա, այդ թվում` ուսուցիչների, ՏԻՄ անդամների, ազգականների դատապարտել, բայց կարող ենք տալ գնահատական, և հավաստիացնել, որ Հայաստանում այլևս նման բան տեղի ունենալ չի կարող»,- ասաց Միրզոյանը։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ անցումային արդարադատությունը չի ենթադրում արտակարգ դատարանների ձևավորում, այլ այն, որ բազմաթիվ դատավորներ օրենսդրական ճանապարհով մաքրման, զտման ենթարկվեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter