HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արամ Մանուկյան. «Իշխանափոխոխությունը դեռևս ավարտված չէ, և երրորդ իշխանությունն այսօր ակնհայտ սաբոտաժ է անում»

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը «Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորհրդարանական լսումներին իր ելույթը սկսեց Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առթիվ։

«Սա գործնական կոնկրետ քայլ է այն խնդրի շուրջ, որի մասին խոսում ենք»,- ասաց նա, ապա հնչեցին ծափողջյուններ։

Մանուկյանի խոսքով՝ խնդիրը նախ քաղաքական է, հետո իրավաբանական․

«Իրավաբանությունը շատ քիչ մաս ունի, այն միտված է իշխանափոխությունը վերջին փուլին հասցնելու համար։ Իշխանափոխությունը դեռևս ավարտված չէ, և երրորդ իշխանությունն այսօր ակնհայտ սաբոտաժ է անում։ Փաստերով ասեմ, ունենք չորս գործ ՄԻԵԴ-ից, հետո դիմել ենք Վերաքննիչ դատարան, չորսն էլ վարույթ չի ընդունվել, ակնհայտ է` սաբոտաժ է։ Սաբոտաժ է, և լկտի սաբոտաժ, անգամ կան լկտիներ, որոնք հայտարարում են, որ մարդկանց վախը չափելու համար սեփական մեզը պետք է խմել, սա աներևակայելի բան է, և սրա դեմը չառնելը, հանցագործություն է»,- ասաց նախկին պատգամավորը։

Մանուկյանն առաջարկեց հարցը բաժանել երկու մասի՝ արագընթաց քայլեր, որոնք պետք է արագ արվեն և երկրորդը, որը երկար ժամանակ է պահանջվում, դա ըստ նրա այն է, ինչի մասին այս լսումներին ասվում է։

«Իմ առաջարկն այսօր հրատապ, արագընթաց, վիրահատական քայլեր անելն է, որոնք պարտադիր են, եթե ուզում ենք այդ համակարգը աշխատի։ Այս ամենի նպատակը համակարգն աշխատացնելն է, որևէ մեկին պատժելը որևէ նպատակ չի կարող լինել»,- ասաց նա։

Մանուկյանը ներկայացրեց գիրք, որը ՀԱԿ-ը մեկ տարի առաջ է հրապարակել։

«Մենք գործի մեծ մասն արել ենք, 2011թ-ին ուղարկվել է Եվրոպական միջազգային կառուցներին, և այստեղ կգտնեք բոլոր այն մարդկանց մասին տվյալներ, որոնց ուզում եք ներկայացնել վեթինգի: 42 դատավորի անուն կա այստեղ, 27 դատախազի անուն կա, դատավորները երեք ատյանից էլ ներկայացված են, որոնց նկատմամբ հարկավոր է ոչ թե վեթինգ իրականացնել, այլ դիմում եմ Սասուն Խաչատրյանին, որ անմիջապես այս մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնեն։ Դրանք այն մարդիկ են, որ մի ոստիկանի ցուցմունքով մարդկանց վեց յոթ տարի հոդված են տվել։ Այն դատախազներն են, որոնք իմանալով մեղադրանք, կեղծիք չկա, ստիպել են դատավորին, և դատավորը վճիռ է կայացրել։ Ամենևին կարիք չկա այդ մարդկանց ստուգել»,- եզրափակեց Արամ Մանուկյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter