HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մանկապարտեզ՝ հանրակացարանի շենքում

Խարխլված բազմաբնակարան շենքի առաջին հարկի մի անկյունում է տեղակայված Արարատի մարզի Դարբնիկ համայնքի մանկապարտեզը:

Շենքը նախկինում եղել է գյուղատնտեսական քոլեջի հանրակացարանը: Այժմ այն բնակեցված է նախկին փախստականներով: «Հետք»-ն արդեն անդրադարձել է այս շենքային պայմաններին:

Մանկապարտեզի տնօրեն Աննա Գզիրյանը պատմեց, որ մանկապարտեզը հարմարեցված է, առանձին շենք չունեն: Մանկապարտեզըտեղակայված է հանրակացարանի առաջին հարկի9 սենյակներում: Չունի դահլիճ: Միջոցառումներն անցկացվում են փոքր խաղասենյակում: Իրենց զբաղեցրած տարածքը 2010թ. վերանորոգվել է«Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության կողմից:

Մանկապարտեզում գործում է մեկ խումբ՝ 30 երեխա: 30 երեխայից ավել տեղ չունեն: Կանոնադրությամբ մանկապարտեզը նախատեսված է 4-6 տարեկան երեխաների համար, սակայն, տարի է լինում, այդ տարիքային խմբի երեխաները քիչ են լինում, վերցնում են նաև 3.5 տարեկաններին:

Ունեն մեկ ննջասենյակ, մեկ խաղասենյակ, մեկ ճաշասենյակ: Թեև տարբեր տարիքային խմբի երեխաներ են հաճախում մանկապարտեզ, սակայն բոլորի հետ տարվում է նույն աշխատանքը, քնում են նույն սենյակում: Շենքային պայմանները բավարար չեն տարբերակված մոտեցում ցուցաբերելու համար:

«Քանի որ ընդհանուր շենքը պատկանում է պետգույքի կառավարման կոմիտեին, մինչև հիմաոչ շենքի բնակիչները, ոչ էլ մանկապարտեզը զբաղեցրած տարածքի սեփականության վկայական չունենք: Փաստաթղթերը հանձնել ենք նախորդ տարի՝ մինչև իշխանափոխությունը, սակայն մինչև հիմա պատասխան չունենք»,-ասում է Աննա Գզիրյանը:

Դարբնիկի համայնքապետ Դավիթ Գզիրյանը, ով մանկապարտեզի տնօրենի որդին է, ևս հաստատեց, որ սեփականաշնորհման գործընթաց սկսելու փաստաթղթերն ուղարկվել են պատկան մարմիններին, սակայն պատասխան չեն ստացել:

Արդեն տեղեկացրել էինք, որ շենքը վթարային է, գրեթե ամբողջությամբ շարքից դուրս են եկելկոյուղագծերը: Թեև մանկապարտեզի տարածքում խողովակները փոխված են, սակայն պարբերաբար խնդիրներ են առաջանում:

«100 տոկոսանոց վերանորոգում կարծում եմ պետք չի իրականացնել մանկապարտեզում, չգիտենք մեզ կհատկացնեն թե ոչ, բայց մասնակի վերանորոգման կարիք կա: Ձմռանը, ֆինանսական միջոցների սղության պատճառովերկու ամիս չենք աշխատում, խոնավությունիցծեփը թափվում է: Կարծում եմ դրանք պետք է վերանորոգվեն»,-ասում է Աննա Գզիրյանը:

Տնօրենի խոսքով իրենք գույք ունեն, սակայն դրանք հին են, անհրաժեշտ է փոխել, ավելացնել: Օրինակ, հին է սպասքը, խաղալիքները քիչ են:

Փոքր է նաև մանկապարտեզի խաղահրապարակը: Ցանցավոր ցանկապատի ներսում փոքր տարածք է, որտեղ տեղադրված են մի քանի խաղային գույք:

Երեխաները խաղում են այդ փոքր տարածքում: Շենքի ետնամասում կա նաև մարզադաշտին նմանվող տարածք, որտեղ քիչ են երեխաները լինում՝ անվտանգությունից ելնելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter