HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բանկերն առաջին եռամսյակում. ավանդների աճը՝ 1.7%

Այս տարվա առաջին եռամսյակում հայաստանյան բանկերը շահույթի նվազմանը զուգահեռ վարկերի ու ավանդների ծավալների աճ են գրանցել։

Ինչպես վկայում են գործող 17 առևտրային բանկերի առաջին եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները, մարտի վերջի դրությամբ բանկերում հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ ավանդները, կազմել են 2.89 տրլն դրամ։ Մեր հաշվարկներով՝ 2018 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ ավանդների ծավալն ավելացել է 50 մլրդ դրամով կամ 1.7%-ով։ Ընդ որում ՝ բանկերի մեծ մասում ավանդների ծավալը կրճատվել է։

Ընդհանուր առմամբ, բացարձակ թվով ավանդների ամենամեծ աճը գրանցել է «Հայբիզնեսբանկը», որի ավանդային պորտֆելը մարտի վերջի դրությամբ կազմել է 527 մլրդ դրամ՝ երեք ամսում աճելով 53 մլրդ դրամով։ Եռամսյակի վերջի դրությամբ ավանդների ծավալով առաջին տեղում «Հայբիզնեսբանկն» է։

Հաջորդում են «Ամերիաբանկն» ու «Արդշինբանկը», որոնց ավանդների ծավալը 2018-ի տարեվերջի համեմատ կրճատվել է համապատասխանաբար 5 մլրդ դրամով և 24.5 մլրդ դրամով։ «Արդշինբանկը», փաստորեն, ամենամեծ անկում գրանցած բանկն է այս ցանկում։

Ավանդների տեսանելի աճ է արձանագրվել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ում։ Բանկի ավանդային պոտֆելը հասել է մոտ 231 մլրդ դրամի՝ ավելանալով 36.8 մլրդ դրամով։

Իսկ ամենափոքր ավանդային պորֆելը «Մելլաթ» բանկինն է։

Ավանդների վերաբերյալ ցուցանիշներն առավել մանրամասն կարող եք տեսնել ինֆոգրաֆիկայում։

 

Շեշտենք, որ այստեղ խոսքը բանկերի՝ հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների մասին։ Բանկերը, սակայն, ունեն նաև այլ պարտավորություններ, ինչպիսիք են այլ բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները։ Այս տարվա մարտի վերջի դրությամբ հայաստանյան 17 առևտրային բանկերի համախառն պարտավորությունների ծավալը ավելի քան 4.3 տրլն դրամ է կազմել։

Ինչպես ավելի վաղ գրել ենք, բանկերի զուտ շահույթն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 4.1 մլրդ դրամով 20.4%-ով՝ կազմելով 16.1 մլրդ դրամ։ Բանկերի շահույթների մասին տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ այս տարվա առաջին եռամսյակում հայաստանյան բանկերի կազմում բացարձակ թվով զուտ շահույթի ամենամեծ աճը գրանցել է «Ամերիաբանկը»։ Իսկ ամենամեծ անկումը «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ինն է:

Ինչ վերաբերում է վարկերին, ապա կրկին ըստ բանկերի ֆինանսական հաշվետվությունների՝ այս տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ Հայաատանի առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 3.1 տրլն դրամ։ Մեր հաշվարկներով՝ այս երեք ամսում, այսինքն՝ 2018 թվականի վերջի համեմատ, բանկերի վարկային պորտֆելն աճել է 62 մլրդ դրամով կամ 2%-ով։ Վարկային պորտֆելի մեծությամբ Հայաստանում առաջատարը «Ամերիաբանկն» է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter