
Արթուր Վաղարշյանը չընտրվեց ՍԴ դատավոր
Խորհրդարանը մերժեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։ Նա չընտրվեց 30 կողմ, 53 դեմ ձայների հարաբերակցությամբ։
ԱԺ հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 88-ը, անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ:
Այս թեկնածությունն արդեն հինգերորդ մերժված թեկնածությունն է։ Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը համալրել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել