Կառավարության վերջին նիստը՝ 17 նախարարությունների կազմով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտնեց, որ սա վերջին նիստն է, որը տեղի է ունենում 17 նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Փաշինյանն ընդգծեց, որ արդեն ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նոր օրենքը։ Հիշեցնենք, որ դրանով կառավարությունում կգործի 12 նախարարություն, որոշները կմիավորվեն մեկ նախարարության կազմում։
Վարչապետը շնորհակալություն հայտնեց կառավարության բոլոր գործընկերներին՝ իրենց կատարած աշխատանքի համար։
«Նրանք, ովքեր կշարունակեն իրենց աշխատանքը, նրանց հաջողություն եմ մաղթում։ Նրանք, ովքեր չեն շարունակի իրենց աշխատանքը, ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար և նաև ուզում եմ համոզված ասել, ես գոնե համոզված եմ, որ այն կառուցվածքային փոփոփությունները, որոնք արվել են, դրանք շատ երկար, նույնիսկ կարող է թվալ՝ չափից ավելի երկար քննարկվել են, վերլուծվել են, դիտարկվել են, և մենք համոզված ենք, որ դա ճիշտ որոշում է։ Նաև համոզված եմ, որ ճիշտ որոշման արդյունքում մենք ունենալու ենք դրական արդյունքներ այն առումով, որ մենածանալու է կառավարության աշխատանքի որակը, որից, եկեք խոստովանենք, մենք ինքներս առանձնապես գոհ չենք, և մեծանալու է կառավարության մոբիլության մակարդակը։ Եվ ի վերջո, սա նաև պետք է խթան հանդիսանա տնտեսական այն տեսլականի իրականացման համար, որոնք նախանշված են կառավարության ծրագրում և «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել