
Հանրապետության նախագահը Վահե Գրիգորյանին առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ սա հանրապետության նախագահի՝ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրած 4-րդ թեկնածությունն է, սակայն նախկին բոլոր դեպքերում Ազգային ժողովը հավանություն չէր տալիս առաջադրված թեկնածուներին:
Արմեն Սարգսյանը Վահե Գրիգորյանին առաջադրել էր նաև 2018 թվականին, սակայն հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովը որոշել էր չընտրել նրան՝ 30 կողմ, 23 դեմ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, այդ ժամանակ դեռևս խորհրդարանական մանդատների զգալի մասը զբաղեցնում էին Հնարապետական կուսակցության ներկայացուցիչները:
Վահե Գրիգորյանը ֆեյսբուք իր էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով իր առաջադրումը:
Մեկնաբանել