HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանն արձանագրեց Ռոբերտ Քոչարյանի իրավունքի խախտումը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարեց «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը:

Դատարանն արձանագրեց, որ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու 2018 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ խախտվել է նրա իրավունքը, սակայն վարույթն իրականացնող մարմնին չպարտավորեցրեց վերացնել խախտումը:

Քոչարյանի գույքի վրա կալանք է դրվել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչի որոշմամբ, բայց նրա վերաբերյալ գործն այլևս ՀՔԾ-ի վարույթում չէ, ուղարկվել է դատարան:

Գույքի վրա կալանք դնելու դեմ բողոքով Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը պահանջում էր արձանագրել ու վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնել Քոչարյանի իրավունքների և ազատությունների խախտումը:

Ըստ Խուդոյանի՝ կալանք դնելու որոշման պահին գույքի հնարավոր բռնագրավման կամ բռնագանձման անհրաժեշտություն չի եղել, քանի որ այդ որոշման պահին Քոչարյանը մեղադրվում էր միայն սահմանադրական կարգի տապալման մեջ, որը չի նախատեսում գույքի բռնագրավման կամ բռնագանձման սանկցիա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter