
Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Հայաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից: Այն ընդունվեց 72 կողմ, 32 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Մինչ քվեարկությունը ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու։ Նախագծի մասին բացասական կարծիք հայտնեց նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու։
- Նոր հաշվարկներով՝ եկամտային հարկի համահարթեցումը կհանգեցնի բյուջեի տարեկան 30 մլրդ դրամի կորստի
- Հարկել ոչ թե եկամուտը, այլ՝ հարստությունը. եկամտային հարկի թեման քննարկվում է ԱԺ-ում
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել