HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել սպառնալիքներ հնչեցնելու համար. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

«Ադեկվադ» խմբի անդամ  Արթուր Դանիելյանը քիչ առաջ իրենց գրասենյակից բերման է ենթարկվել ոստիկանություն: «Հետքի» հետ զրույցում ոստիկանության լրատվական վարչությունից հայտնեցին, որ Դանիելյանը բերման է ենթարկվել սպառնալիքներ հնչեցնելու համար, նախապատրաստվում են նյութեր: Թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը, ոստիկանությունը չի մանրամասնում:

Նշենք, որ հունիսի 8-ին «Ադեկվադ» խումբն, ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սևազգեստ խմբերին տեղորոշելու, սև շորերի հարցը լուծելու հնարավորինս վառ ծաղկավոր «բաբչկան» կապելու մասին հայտարարության, սև զգեստներով շրջել են Երևանի փողոցներում, ինչից հետո տասնյակ «սևազգեստներ» բերման էին ենթարկվել ոստիկանություն:

Խմբի անդամ Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտնել էր, որ իրենց բերման են ենթարկել՝ ասելով, որ իբր ահազանգ կա, որ Երևանի փողոցներով շրջելիս ինչ-որ անձանց ահաբեկել ու վախի մթնոլորտ են տարածել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter