HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գագիկ Ծառուկյան. «Դուք պատկերացնո՞ւմ եք մասնակցեի քարոզարշավին՝ ինչ կլիներ»

«Հաղթել է աբովյանցին, ուրիշ բան չունեմ ասելու»։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով երեկ Աբովյանում կայացած ՏԻՄ ընտրություններին։

Հիշեցնենք, որ Աբովյանի ընտրություններում հաղթել է ԲՀԿ-ի աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանը։

«Ծառուկյանը մասնակցե՞լ է քարոզարշավին, դուք պատկերացնո՞ւմ եք մասնակցեի՝ ինչ կլիներ։ Քաղաքապետը աշխատող, իր գործն ապացուցած էր, ու կարիք չկար, որ ես քարոզարշավի մասնակցեմ»,- ասաց Ծառուկյանը։

Դիտարկմանը, որ ըստ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, քաղաքացին պարտվել է, Ծառուկյանը կոչ արեց հղում անել ոչ թե մարզպետին, այլ վարչապետին, իսկ վարչապետն ասել է, որ այս ընտրություններով ապացուցվեց, որ հաղթել է հեղափոխությունը։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ քաղաքապետը երեք տարբեր քրեական գործերում է ներգրավված, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց.

«Օրենքի առաջ բոլորը հավասար են, իրավապահ մարմիններում է գործը, թող համապատասխան քննեն»։

Անդրադառնալով ընտրության նախօրեի միջադեպին, երբ ՔՊ-ական թեկնածուի մեքենան էր հրկիզվել և բնակարանը հրդեհվել, Ծառուկյանը չբացառեց, որ դա «սարքած գործ է»։

«Պետք է բացահայտվի, իրավապահները պետք է բացահայտեն, և մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն։ Հենց դրանք են հիմնական մուտիլովշիկները, եթե մի բնակարանում յոթ քնած էրեխեն իրանք կարան սարքեն... դա շինծու սարքած գործ է, այսօր կամ վաղը պետք է բացահայտվի։ Եթե չբացահայտվի, ուրեմն տեղում չեն իրավապահները»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter