HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կազմակերպված կիբերհանցագործության դեպքով ազգությամբ երկու հնդիկի մեղադրանք է առաջադրվել

Կազմակերպված կիբերհանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ազգությամբ երկու հնդիկի մեղադրանք է առաջադրվել: «Հետք»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Հարությունյանն ասաց, որ մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակությունը, որ կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ: Երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ «Հետքը» հրապարակել է «Կազմակերպված կիբերհանցագործություն՝ Երևանում․ խաբեության միջոցով գողանում են մարդկանց անձնական տվյալներն ու գումար աշխատում» հետաքննությունը՝ բարձրաձայնելով այն մասին, որ Հայաստանում գրանցված «Պիկոնետ Տեքնոլոջիս» ՍՊԸ-ի ազգությամբ հնդիկ և հայ աշխատակիցները խաբեությամբ տիրապետում են ԱՄՆ-ի և Կանադայի բնակիչների անձնական տվյալներին և դրանով գումար աշխատում։

Հաշվի առնելով, որ ընկերության աշխատակիցները, հնարավոր է, վերացնեին երևանյան գրասենյակում գտնվող բոլոր փաստական հիմքերը և լքեին երկիրը, «Հետքը» հրապարակումից առաջ հանցագործության մասին հաղորդում էր տվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանը։

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ դատարանի որոշմամբ խուզարկվել էր ընկերության վարձակալած տարածքը, հայտնաբերվել և առգրավվել էին հանցագործության գործիք հանդիսացող 14 համակարգիչ, հափշտակված գումարների վերաբերյալ գրառումներ: Խուզարկության պահին վարձակալած տարածքում եղել է 8 անձ՝ 4 հնդիկ, 4 հայ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter