HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանը կհրաժարվի Նիկոլ Փաշինյանի դեմ հայցից

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստին Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն անակնկալ հայտարարություն արեց:

Փաստաբանն ասաց, որ եթե պատասխանող կողմը հայտարարի, որ հրապարակային արված հայտարարությամբ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, ապա իրենք կհրաժարվեն հայցից։

Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարեց, որ ինքը լիազորված է ասելու, որ իր վստահորդի խոսքը չի վերաբերվել Ռոբերտ Քոչարյանին։

Ալումյանը հայտարարեց, որ կհրաժարվի հայցից։ Դատարանը՝ Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, մեկ օրով հետաձգեց նիստը՝ հայցվոր կողմին ժամանակ տրամադրելով հայցից հրաժարվելու վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել է դատարան՝ զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով:

Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է նաև Քոչարյանին:

Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը.

«Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter