HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Ռուստամ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ նշանակել արդարադատության նախարար»,- ասվում է նախագահի ստորագրած հրամանագրում:

Նշենք, որ մինչ այս Ռուստամ Բադասյանը զբաղեցնում էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, որին նշանակվել էր 2018 թվականի մայիսի 24-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:

Արդարադատության նախարարի պաշտոնը 2018 թվականի մայիսի 12-ից զբաղեցնում էր Արտակ Զեյնալյանը, որը այս տարվա հունիսի 7-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Հունիսի 12-ին հանրապետության նախագահի հրամանագրով՝ Զեյնալյանն ազատվեց նախարարի պաշտոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter