HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փոքր հէկի սեփականատերը Արագածոտնի մարզպետից 15 մլն դրամ վնասի փոխհատուցում է պահանջում

«Էլ-կաս» ՍՊԸ-ն նոր հայցադիմում է ներկայացրել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի դեմ: Հայցադիմումը վարչական դատարան մուտքագրվել է երեկ՝ հուլիսի 1-ին: Ընկերությունը պահանջում է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի գործողությունները՝ 23.05.2019թ. փոստային առաքմամբ ուղարկված դիմումը, չքննարկելը, ոչ իրավաչափ ճանաչել և հօգուտ հայցվորի բռնագանձել 15 մլն 371 հազար 282 դրամ` որպես պատճառված վնաս:

«Հետք»-ն անդրադարձել էր, որ «Էլ-կաս» և «Վակուֆլօ» ՍՊԸ-ները հայցադիմում էին ներկայացրել վարչական դատարան` ընդդեմ բնապահպանության նախարարի (այժմ՝ շրջակա միջավայրի նախարար), Արագածոտնի մարզպետի և Ապարանի համայնքապետի: Ընկերությունները նշված պաշտոնյաներից պահանջում են ձեռնպահ մնալ «Գեղարոտ» և «Արագած-1» փոքր հէկերի գործունեությունը կամ շահագործումը դադարեցնելուն ուղղված գործողություններ կատարելուց:

«2018թ. նոյեմբեր ամսին մարզպետ Դ. Գևորգյանը և Ապարան համայնքի ղեկավար Կ. Եղիազարյանն Արագած գյուղի մի խումբ բնակիչների հետ միասին, չունենալով նման լիազորություններ, կանգնեցրել են Գեղարոտ գետի վրա գտնվող «Գեղարոտ» և «Արագած-1» փոքր հէկերի շահագործումը, ինչի մասին պարոն Դ. Գևորգյանը 2018թ. նոյեմբերի 23-ին իր ֆեյսբուքյան էջում և մարզպետարանի կայքում տեղադրել է համապատասխան գրառումներ և լուսանկարներ: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ Արագած գյուղի մի խումբ բնակիչներ անհիմն կասկած են հայտնել, իբր փոքր հէկերի աշխատանքի արդյունքում աղտոտվում են Գեղարոտ գետի ջրերը: Այս կասկածներին մեծապես նպաստել է այն, որ նախկինում, մինչև 1988թ. ավերիչ երկրաշարժը, գետում եղել են տարբեր ձկնատեսակներ։ Սակայն երկրաշարժից հետո երկրաբանական կատակլիզմների հետևանքով տեղի ունեցած ջրի քիմիական բաղադրության կատաստրոֆիկ փոփոխության պատճառով վերջիններս ի սպառ վերացել են»,- նշված էր վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter