HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

26 միլիոն դրամի արտոնություն՝ ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի ընկերությանը 

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի ընկերությանը մաքսային արտոնություն տրամադրել։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հաղորդմամբ՝ մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 26 միլիոն դրամ:

Կառավարության որոշմամբ՝ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն Հայաստան կներմուծի սարքավորումներ՝ մաքսատուրքի վճարից ազատվելով:

Ընկերությունը Գերմանիայից և Շվեդիայից ներկրվող 280 միլիոն դրամ սարքավորումներրը օգտագործելու է արտադրանքն արտահանելու նպատակով։

Հիշեցնենք, որ ընկերությանը Կառավարությունը մաքսատուրքից ազատման ևս մեկ արտոնություն է տրամադրել մայիսի 23-ին:

Մեկնաբանություններ (1)

gabe korajian
Good idea. Private business has to be encouraged in Armenia.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter