HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիները պահանջում են «Լիդիան Արմենիա»-ի թույլտվությունների կասեցում․ երկու հոգի ձերբակալվել են

Այսօր Ամուլսարի երրորդ պոստում լարված իրավիճակ էր։ Ոստիկանությունը առանց հիմնավորման փորձում էր ձերբակալել Ամուլսարի պահապաններին և տեղացիներին։

Այս պահին ձերբակալվել են Արթուր և Սոս Խաչատրյանները։

Ավելի վաղ պոստերին մոտեցել է երկու մեքենա, որում գտնվել են փորձագետներ և Քննչական Կոմիտեի ՀԿԳ քննիչը։ Նրանք պահանջում էին բացել պոստերը շինարարատեխնիկական, նյութագիտական և էկոլոգիական փորձաքննություն իրագործելու նպատակով։

Քաղաքացիները խոչընդոտել են նրանց մուտքն ու ներկայացրել են երկու պահանջ․

1. Փորձաքննության շրջանակներում ներառել նաև սոցիալ-տնտեսական փորձաքննություն և համայնքի իրավունքների խախտման արձանագրում։

2. «Լիդիան Արմենիա»-ի թույլտվությունների կասեցում։

Ժամը 16:00 դրությամբ՝ փորձագետները և քննիչը հեռացել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter