
ՀՔԾ-ն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն է կատարել
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) երեկ խուզարկություն է կատարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում:
ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց՝ նշելով, որ խուզարկությունն իրականացվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում, որի վերաբերյալ դեռևս այլ մանրամասներ չեն հայտնում:
Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոքերտ Քոչարյանի գործով դատավորն է: Նրա որոշմամբ էր մայիսի 18-ին Քոչարյանն ազատ արձակվել Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել