
«Կխնդրեի անմեղության կանխավարկածը հարգել». դատավոր Դավիթ Գրիգորյանը եկավ ԲԴԽ
Դատավոր Դավիթ Գրիգորյանը, որի աշխատասենյակը հուլիսի 16-ին խուզարկել են, քիչ առաջ ժամանեց Բարձրագույն դատական խորհրդի շենք: Ժամը 16:00-ին ԲԴԽ-ում նախատեսված է խորհրդի անդամների և դատավոր Դավիթ Գրիգորյանի հանդիպումը:
Գրիգորյանը լրագրողների հարցերին չպատասխանեց: Միայն նշեց, որ շարունակում է գտնվել արձակուրդում:
«Դատախազությունն ասում է, որ դուք կեղծել եք տվյալներ»,- ասաց լրագրողներից մեկը:
«Կխնդրեի անմեղության կանխավարկածը հարգել»,- պատասխանեց Դավիթ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության համար, ըստ դատախազության, հիմք է հանդիսացել պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ հարուցված քրեական գործը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել