
Նախկին զինծառայողը 16-րդ օրն է՝ Կառավարության շենքի դիմաց հացադուլ է անում
Նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյանը 16-րդ օրն է` Կառավարության շենքի դիմաց հացադուլ է անում: «Հետք»-ի հետ զրույցում Խաչատրյանն ասաց, որ հացադուլի սկզբնական օրերին էին միայն ՊՆ-ից կապ հաստատել իր հետ, սակայն վերջին օրերին որևէ տեղեկություն չունի իր խնդրի հնարավոր լուծման վերաբերյալ: Խաչատրյանը արդեն մի քանի օր է՝ իրեն լավ չի զգում:
Նախկին զինծառայողը Պաշտպանության նախարարությունից պահանջում է իրեն վճարել աշխատանքից ազատելու համար աշխատավարձի միանվագ տասնհինգապատիկ վճարը, ինչպես նաև պահանջում է փոխհատուցում շաբաթ օրերին աշխատելու համար:
Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին: Վերջինս փոխանցեց, որ փորձում են խնդիրը լուծել օրենքի սահմաններում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել