HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Պատգամավորի կամ խմբակցության ներկայացրած նախագիծը Կառավարության նիստում ենթակա է պարտադիր քննարկման». ԼՀԿ-ի առաջարկը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարել: Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է օրենքում ամրագրել, որ պատգամավորի կամ խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը նիստում չի կարող առանց զեկուցման ներկայացվել: Հիշեցնենք, որ Կառավարության օրակարգում ներառվող հարցերը լինում են պարտադիր քննարկմա ենթակա և չզեկուցվող:

ԼՀԿ-ն առաջարկում է ամրագրել, որ առանց քննարկման և զեկուցման քվեարկության կարգը չի կարող կիրառվել Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության ներկայացրած օրենքի նախագծի նկատմամբ։ Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը Կառավարության նիստում պարտադիր ենթակա է քննարկման:

«Լուսավոր Հայաստանը» հիմնավորման մեջ նշել է, որ այս օրենքն ընդունվել է 2018թ. մարտի 23-ին և «միտված է եղել Սերժ Սարգսյանին հարմարեցված և ձևախեղված խորհրդարանական կառավարման, սակայն փաստացի սուպերվարչապետական համակարգի արմատավորմանը»։ Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ այդ հոդվածն այժմ էլ կիրառվում է գործող Կառավարության նիստերի ընթացքում։

«Օրենքների նախագծերը Կառավարության նիստում առանց ըստ էության քննարկելու՝ փաստացի կառավարական կոմիտեի նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքները հաստատելն անընդունելի կարգավորում է և ներկայացված նախագծով առաջարկվում է ԱԺ պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը Կառավարության նիստում պարտադիր քննարկման ենթակա հարց դարձնել»,- ասված է նախագծում:

Հիշեցնենք, որ նախորդ նիստում Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել ԼՀԿ-ի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծին, որը ևս չզեկուցվող էր:

 

Լուսանկարում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter