HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազության բողոքը՝ Քոչարյանի գույքը կալանքի տակ պահելու գործով

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մերժեց դատախազության բողոքը՝ Ռոբերտ Քոչարյանի գույքը կալանքի տակ պահելու պահանջով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրանց պաշտպանների բողոքը, գտել է, որ Հատուկ քննչական ծառայության այդ որոշմամբ խախտվել են Քոչարյանի իրավունքները:

Դատախազությունը, սակայն, համարում էր, որ գույքի վրա կալանք դնելու օրինական հիմքեր են եղել, ուստի բողոքարկել է Դանիբեկյանի որոշումը:

«Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց դատախազ Դոլմազյանի վերաքննիչ բողոքը մերժել, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի հունիսի 7-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ»,- ասաց դատավոր Նիկողոսյանը։

Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում։

Հիշեցնենք, որ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, որ ոտնահարվում են իր իրավունքները, և նա, ունենալով հնարավորություններ, չի կարողանում վճարել փաստաբանական ծառայությունների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter