HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անօթևանների և տարեցների կացարանների ծառայությունների որակը կբարձրացվի. քննարկում

Տիրայր Մուրադյան

Հուլիսի 19-ին «Հետք»-ը կազամակերպեց «Հանրային հայացք՝ փակ աշխարհին» խորագրով կատարած ուսումնասիրություններից երկուսի հիման վրա քննարկում: 

Նախորդ ամիսներին մեր լրագրողներն ուսումնասիրել էին Երևանում գործող անօթևանների կացարանում և թիվ 1 տուն-ինտերնատում մարդու իրավունքների վիճակը: Այդ ուսումնասիրությունների արդյունքները արդեն իսկ հրապարակվել են:

Ուսումնասիրություններում արծարծված խնդիրների վերաբերյալ կազամկերպված քննարկմանը մասնակցում էին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը, ԱԺ պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանը, «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյան:

Ամբողջ քննարկումը ուղիղ եթերով հեռարձակվել է «Հետք»-ի ֆեյսբուքյան էջում, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հաղորդումը պատրաստվել է Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի և Հանրային լրագրության ակումբի տեսակետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter