HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրիի անցակետի մաքսային ծառայողն ազատվել է աշխատանքից

Հայ-իրանական Մեղրիի անցակետում Մաքսային ծառայության աշխատակիցներից մեկն ազատվել է աշխատանքից: Էլեկտրամոբիլի վրա երկլեզու՝ հայերեն և պարսկերեն գրություն է ավելացել այն մասին, որ էլեկտրամոբիլն անվճար է: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանը:

Հիշեցնենք, որ Մեղրիի մաքսային ծառայության էլեկտրամոբիլի վարորդները ՀՀ պետական սահմանից մինչև անձնագրային անցակետ քաղաքացիներին տեղափոխելու համար 1000 դրամ էին վերցնում: Այդ մասին մեր հրապարակումից հետո ՊԵԿ-ը, ըստ ամենայնի, մեր տեսանյութում երևացող աշխատակցին է հեռացրել աշխատանքից: Մինչդեռ, ինչպես մեզ պատմում էին սահմանը հաճախակի հատող առևտրականները, այդ երևույթը մշտական բնույթ էր կրում, և միայն մեկ աշխատակից չէր գումար պահանջում:

Ավելին, Մեղրիի մաքսակետը բազմաթիվ տեսախցիկներով հսկվում է, և այդ ամենն ավելի վաղ հայտնաբերելն ու բոլորին նախազգուշացնելը ՊԵԿ Մեղրիի մաքսային կետ-բաժնի ղեկավարության համար րոպեների հարց էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter