HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դատախազությունն ուսումնասիրում է Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածի վարձակալների մասին «Հետք»-ի հրապարակումը

Երևանի դատախազությունն ուսումնասիրում է Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածում տարածքների վարձակալության և կառուցապատման մասին «Հետք»-ի հրապարակումը: Այս մասին «Հետք»-ին տեղեկացրեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 30-ին մեր հրապարակման մեջ անդրադարձել էինք Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածի վարձակալներին, նրանց կնքած պայմանագրերին և հողերի կադաստրային պատմություններին: Պարզել էինք, որ Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածի վարձակալների թվում են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի քույրը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ առնչվող ընկերության սեփականատերը, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանի եղբայրը, ավագ դատախազ Կարեն Կարապետյանի եղբայրը և այլ անձինք:

Պայմանագրերի ուսումնասիրությունից պարզ էր դարձել նաև, որ սրճարանների սեփականատերերը իրենց վարձակալած տարածքների մեծ մասը ձևակերպել էին որպես կանաչապատման գոտի, որպեսզի ավելի քիչ վարձավճար մուծեին, չնայած որ նրանց զբաղեցրած տարածքների հիմնական մասը փաստացի զբաղեցնում էր սրճարանը, այն դեպքում, երբ բարեկարգման և կանաչապատման գոտու համար սահմանված վարձավճարը ամենացածրն է՝ 1 քմ-ն ամսական 150 դրամ, իսկ սրճարանային տարածքների վարձավճարը՝ ամենաբարձրը՝ 1 քմ-ն ամսական 500 դրամ:

Ովքեր են «տիրացել» Օղակաձև զբոսայգուն․ մաս 2

part2 map_edited.png (1.02 MB)

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter