HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կիվիրյանն ընդդեմ Հայաստանի» գործով կառավարությունը կփոխհատուցի 9000 եվրոյին համարժեք դրամ

Կառավարությունը «Կիվիրյանն ընդդեմ Հայաստանի» գործով կփոխհատուցի 9000 եվրոյին համարժեք դրամ։ Գումարը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից՝ մինչ հոկտեմբերի 11-ը։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը։

Այդ գործով մարտի 15-ին և փետրվարի 15-ին Եվրոպական դատարանը ստացել է կողմերի կողմից ստորագրված՝ գործը բարեկամական կարգավորմամբ լուծելու վերաբերյալ հայտարարությունները: Համաձայն այդ հայտարարությունների՝ դիմումատու Արգիշտի Կիվիրյանը համաձայնել է հրաժարվել Հայաստանի դեմ հետագա պահանջներից և կառավարությունից պահանջել է 9 000 եվրո՝ որպես վնասի փոխհատուցում։ 

Նշենք, որ «Կիվիրյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 2013 թվականին՝ Կոմիտասի փողոցում երեք բնակելի շենքի (5ա, 3 և 7) անմիջական հարևանությամբ կառուցվող բնակելի շենքի ցույցերին։ Արգիշտի Կիվիրյանը ևս ցույցի մասնակիցներից էր և «Հետքի» հետ զրույցում պնդել էր, որ ոստիկանության աշխատակիցներն իր նկատմամբ բռնություն են գործադրել, նստեցրել են ոստիկանական ավտոմեքենա եւ տարել Արաբկիրի ոստիկանական բաժին: 

Ըստ կառավարություն ներկայացված որոշման նախագծի էլ՝ Արգիշտի Կիվիրյանը  գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ իր հանդեպ դրսևորված ենթադրյալ վատ վերաբերմունքի և արդյունավետ քննություն չիրականացնելու վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter