HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առաջին կիսամյակում հայաստանյան բանկերը 38 մլրդ դրամի զուտ շահույթ են ստացել

Հայաստանում գործող 17 առևտրային բանկերն այս տարվա առաջին կիսամյակում՝ հունվար-հունիսին, 38 մլրդ դրամի զուտ շահույթ են արձանագրել։ Այս մասին են վկայում բանկերի երկրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները։ Նույն հաշվետվությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ, բանկերի զուտ շահույթն աճել է 2 մլրդ դրամով կամ  6%-ով։

Ընդ որում՝ այս տարվա առաջին կիսամյակը շահույթով են փակել բոլոր բանկերը։ Նրանցից մի մասի շահույթը, սակայն, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ նվազել է։ Ընդհանուր առմամբ, շահույթի աճ է գրանցել բանկերից ինը, անկում՝ ութը։

Շահույթի մեծությամբ առաջատարը «Ամերիբանկ»-ն է, որի զուտ շահույթն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 5.57 մլրդ դրամ։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, սակայն, բանկը 6%-ով կամ 357 մլն դրամով պակաս շահույթ է ստացել։

Երկրորդ տեղում «Արդշինբանկ»-ն ՝ 5.231 մլրդ դրամի շահույթով։ Բանկը շահույթի էական աճ է արձանագրել նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ։ Աճը կազմել է շուրջ 1.7 մլրդ դրամ կամ 46.5%-ով։

Իսկ երրորդ տեղում «Արմսվիսբանկ»-ն է, որի շահույթի աճը ևս տեսանելի է։ Այս տարվա առաջին կիսամյակում բանկը 4.162 մլրդ դրամի զուտ շահույթ է ստացել. աճը՝ 1.55 մլրդ դրամ կամ 59.4%:

Առանձնանում է նաև «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան»-ի ցուցանիշը։ 2018 թվականի առաջին կիսամյակում նշված բանկը ստացել է ընդամենը 79 մլն դրամի շահույթ, մինչդեռ այս տարվա առաջին կիսամյակում այն կազմել է 1.317 մլրդ դրամ։

Շահույթի նկատելի անկում են գրանցել «Արցախբանկ»-ը, «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ»-ը և «ԱյԴի բանկ»-ը։

Բանկերի 2019 թվականի  զուտ շահույթի ցուցանիշներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ  ստորև գտնվող ինֆոգրաֆիկայի միջոցով։

Հիշեցնենք, որ բանկերի զուտ շահույթն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել էր 4.1 մլրդ դրամով կամ 20.4%-ով։ Չնայած շահույթի նվազմանը՝  պետք է նշել, որ բանկերից և ոչ մեկն առաջին եռամսյակը վնասով չէր փակել։ Շահույթի անկում էր գրանցել է 17 բանկերից 11-ը։ 

Տես նաև՝

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter