HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին  գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին: Այս մասին «Հետքը» տեղեկացավ դատական դեպարտամենտից:

Հիշեցնենք, որ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Երևան քաղաքի դատարանի նախագահը գրություն է ուղարկել Վճտաբեկ դատարան՝ խնդրելով վերը նշված մեղադրյալների վերաբերյալ  այնտեղ գտնվող գործն ուղարկել առաջին ատյանի դատարան կամ դրանից հավելված սարքել, որպեսզի հնարավոր լինի մակագրում իրականացնել: Փոլադյանը նաև հայտնել էր, որ Վճռաբեկը անհրաժեշտ նյութերը առաջին ատյանի դատարան կուղարկի առաջիկա օրերին, ինչը, փաստորեն, կատարվել է:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին, վերջինիս լիազորությունները, սակայն, այս պահին կասեցվել են:

Մայիսի 18-ին, երբ գործը դեռևս Դավիթ Գրիգորյանի վարույթում էր, վերջինս որոշում էր կայացրել  Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ: Երկու օր անց` մայիսի 20-ին, Գրիգորյանը որոշել էր նաև Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործի վարույթը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան:

Այս երկու որոշումները վերաքննիչ դատարանում բեկանվել են, և բեկանելու վերաբերյալ դատական ակտերի դեմ մեղադրյալների պաշտպանները բողոքներ են ներկայացրել Վճռաբեկ դատարան: Այդ է պատճառը, որ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավորճանապարհովստացվածգույքնօրինականացնելումեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter