HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ազատամուտի նախկին ղեկավարը ներգրավված է 12 քրեական գործում

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի նախկին ղեկավար Ժորա Մարտիրոսյանի կողմից կատարված առևերևույթ հանցագործությունների դեպքերով կա հարուցված 12 քրեական գործ։ Այս մասին «Հետք»-ին հայտնել է քննչական կոմիտեն։

Հարուցված 12 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։ Քրեական գործերից 10-ը վերաբերում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։ Ըստ քննչական կոմիտեի՝ Մարտիրոսյանն այս արարքը կատարել է 6 անգամ։

Մի քրեական գործն ինքնիրավչության հոդվածով է, մյուսը՝ մի քանի հոդվածներով․ խոշոր չափի յուրացումներ և վատնումներ կատարելու, հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և չարաշահելու, պաշտոնեական կեղծիք և պաշտոնեական անփութություն կատարելու (2 անգամ), փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու, իրացնելու (2 անգամ) դեպքերով։

Քննության ներկա փուլում Ժորա Մարտիրոսյանը առերևույթ հանցագործությամբ պատճառած գույքային վնասի վերականգնում չի կատարվել։ Փետրվարի 23-ից վերջինս մեղադրյալի կարգավիճակ ունի․ նրան մեղադրանք է առաջադրվել ինքնիրավչություն կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ և վատնումներ կատարելու հոդվածներով։

Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերի 28-ից Ազատամուտում բողոքի ակցիաներ էին սկսվել, որի արդյունքում Ժորա Մարտիրոսյանը հրաժարական տվեց։ Նա Ազատամուտը ղեկավարում էր 2008 թվականից։

Մարտիրոսյանի կատարած չարաշահումներին անդրադարձել էինք դեռևս 2017-2018 թվականներին։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter