HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2․1 միլիոն դոլարի արտոնություն՝ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի ընկերություններին

Կառավարությունն այսօրվա նիստին 1 միլիարդ 73 միլիոն դրամի՝ ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի ընկերություններին։

804 միլիոն դրամի արտոնություն ստացավ նրան պատկանող «Ջերմուկ գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունը, 269 միլիոն դրամի արտոնություն էլ՝ Արսենյանի նորաստեղծ «Գոլլդ քափ» ընկերությունը։ Այսինքն՝ ընկերությունն ընդհանուր առմամբ Կառավարության կողմից ստացավ 1 միլիարդ 73 միլիոն դրամի կամ 2,1 միլիոն դոլարի արտոնություն։

Ըստ որոշման նախագծի՝ «Ջերմուկ գրուպ» ընկերությունը Հնդկաստանից, Սաուդյան Արաբիայից և Լյուքսեմբուրգից Հայաստան կներմուծի ապրանքներ՝ ներմուծման մաքսատուրքից ազատվելով։

Ըստ Կառավարություն ներկայացված որոշման նախագծի՝ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են պոլիմերային շշերի արտադրությունում։ Դրանց արժեքը գերազանցում է 20 միլիարդ դրամը։

Էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ այս ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 26 մլրդ դրամ, որից 15.6 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանի տարածքում, 8 մլրդ 320 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ անդամ այլ երկրների տարածքում, 2 մլրդ 80 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Մյուս արտոնությամբ այս տարվա փետրվարին ստեղծված «Գոլդ քափ» ընկերությունը Ֆրանսիայից և Իտալիայից կներմուծի 4 միլիարդ դրամ արժողությամբ պոլիէթիլեն՝ 269 միլիոն դրամ մաքատուրք չվճարելով։ Ըստ նախագծի՝ ընկերությունը ներմուծված ապրանքը օգտագործելու է պլաստմասսե խցանների արտադրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter