HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բողոքի ակցիա դատարանի դիմաց. քաղաքացիները սպասում են Ռոբերտ Քոչարյանին ազատելու հերթական միջնորդության վերաբերյալ որոշմանը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց այսօր նորից բողոքի ակցիա է: Ժամը 17:00-ին պետք է հրապարակվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ նրա պաշտպանների ներկայացրած հերթական միջնորդության վերաբերյալ որոշումը:

Նշենք, որ միջնորդությունը ներկայացվել է սեպտեմբերի 17-ին կայացած դատական նիստի ընթացքում՝ այն բանից հետո, երբ դատարանը մերժել է Սահմանադրական դատարանի որոշման հիմքով ազատ արձակել Քոչարյանին:

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը, մասնավորապես, միջնորդել էր Քոչարյանին ազատ արձակել ստորագրությամբ կամ գրավի դիմաց:

Քոչարյանի պաշտպանական թիմը հիշեցրել է, որ մեղադրանքի առաջադրումից հետո նա մշտապես ներկայացել է վարույթ իրականացնող մարմնի առաջին կանչով, մասնակցել է դատավարական գործողություններին, չի խուսափել քննությունից ու չի խոչընդոտել դրան:

Քոչարյանն իր խոսքում նշել է, որ ինքը ազատության մեջ գտնվելու դեպքում չի կարող ազդել գործով անցնող մեղադրյալների կամ վկաների վրա այն պարզ պատճառով, որ բոլոր այն անձինք, որոնց հետ ինքը 2008-ին ստեղծված իրավիճակի հետ կապված ուղղակի առնչություն է ունեցել, տվել են այնպիսի ցուցմունքներ, որոնց հետ ինքը համաձայն է: Խոսքը, մասնավորապես, Սերժ Սարգսյանի, Արմեն Գևորգյանի, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մասին է:

Միջնորդության դեմ մեղադրող կողմն ու տուժողներն առարկել են: Ըստ մեղադրանքի կողմի՝ առկա են Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter