
«Մարմին․ մետամորֆոզներ». բացվել է Սաղաթելյանի անհատական ցուցահանդեսը (լուսանկարներ)
Սեպտեմբերի 20-ին «Դալան» ցուցասրահում բացվեց Սամվել Սաղաթելյանի անհատական՝ «Մարմին. մետամորֆոզներ» շարքի ցուցահանդեսը։ Համադրողը Էլլա Կանեգարիանն է։
Շարքի սկիզբը դրվել է հետպատերազմական 90-ականներին։ Ինչպես նշված է շարքը ներկայացնող տեքստում, նկարիչը փորձ է արել էսկապիզմի միջոցով մարսելու իրականությունն իր կտրուկ փոփոխություններով, քանդման եւ վերաձեւակերպման չընդհատվող պրոցեսներով, եւ, անկախ այն բանից, որ շարքի սկիզբը դրվել է 90-ականներին, այն դեռ շարունակվում է՝ վերաձեւակերպվելով եւ շփվելով նոր իրականության հետ։
«Շարքն անդրադառնում է կնոջը՝ փորձելով հասկանալ նրա դիմակայման մեխանիզմը հասարակական եւ քաղաքական ցնցումների շրջանում, որոնք ընդգրկում են հետպատերազմյան 90-ականներից մինչեւ մեր օրերը»․ «Մարմին. մետամորֆոզներ» իր շարքի մասին գրում է Սաղաթելյանը։
Թե հետպատերազմական շրջանում ինչպիսի ձեւափոխման է ենթարկվել կնոջ դիմակայման մեխանիզմը, ինչպիսի ազդեցություններ է կրել ձեւափոխման այդ ընթացքը, ինչու է առհասարակ ծագել նման շարք ստեղծելու միտքը, եւ Սաղաթելյանն ինչ տեխնիկաներ է կիրառում կոնցեպտուալ այս շարքի իրագործման համար եւ ինչու՝ շուտով կներկայացնենք ստեղծող-համադրող-դիտող եռակողմ զրույցի ձեւաչափով։
Հիշեցնեմ, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչ սեպտեմբերի 30-ը։
Մեկնաբանել